«Որպեսզի հետագայում՝ նոր պետության ժամանակ մենք կարողանանք խուսափել այս վիճակից, անկախ նրանից՝ ով կլինի վարչապետ, ով՝ նախագահ, համակարգը պետք է ճիշտ աշխատի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը՝ հավելելով, որ այս ամենին զուգահեռ «փողոցային պայքարը» շարունակվելու է:
Նրա խոսքերով՝ եթե նույնիսկ փոխեն կառավարման ողջ անձնակազմը, ապա միևնույն է՝ այս ճահճում գոյատևել հնարավոր չի լինի. «Այսինքն՝ մենք երկիրը հիմնովին փոխելու խնդիր ունենք»:
Հարցին՝ արտահերթ նախագահական ընտրությունների դեպքում արդյոք «Նախախորհրդարան»-ը կունենա՞ նախագահի սեփական թեկնածու, մեր զրուցակիցն ասաց. «Անշուշտ, մենք ամեն ինչ էլ ունենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































