«Մոնակո»-ի ու Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն չի կարողանա մասնակցել 2014թ. Աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի այս տարվա ամռանը, Բրազիլիայում, հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները:
Ֆուտբոլիստը ձախ ծնկի վնասվածք է ստացել Ֆրանսիայի գավաթի 1/16 եզրափակիչ փուլում հունվարի 22-ին տեղի ունեցած «Մոնտ դՕր Ազերգ»-ի դեմ մրցավեճում: Ֆալկաոն բացել է այդ հանդիպմանը հաշիվը 29-րդ րոպեին, իսկ ընդմիջումից առաջ բախվել է մրցակցի ֆուտբոլիստի հետ և չի կարողացել շարունակել խաղը:
Վիրաբույժ Խոսե Կարլոս Նորոնյան տեղեկացրել է, որ 27-ամյա խաղացողի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի գլխավոր կապանի պատռվածք: Նման վնասվածքից ապաքինվելու համար անհրաժեշտ է առնվազն 6 ամիս:






































