Evanescence-ի 32-ամյա մեներգչուհին հաստատել է տեղեկությունն այն մասին, որ երեխայի է սպասում՝ հայտնում է viva.ua-ն:
Ամերիկյան People շաբաթաթերթը հայտնում է, որ կատարվել է երգչուհու ու ամուսնու՝ Ջոշ Հարցլերի երազանքը, ու նրանք կդառնան երջանիկ ծնողներ:
«Լավ, ես այլևս չեմ կարող պահել այդ գաղտնիքը: Ես աշխատում եմ 2014թ. մի անսովոր նոր նախագծի վրա՝ երեխա: Ես ու Ջոշը շուտով ծնողներ կդառնանք: Մենք շատ երջանիկ ենք»,- ասել է Էմին:











































