Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Էլեկտրաէներգիայի սակագինը փետրվարի 1-ից մինչև 3.5 դրամով իջեցնելու հնարավորություն կա

Համապատասխան ռեզերվներ հայթայթելու դեպքում փետրվարի 1-ից հնարավոր կլինի էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում նվազեցնել 3-3.5 դրամով:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գազի և էլեկտրաէներգիայի սակագնի հարցերը քննելու համար ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ ամփոփելով հանձնաժողովի 1 ամսվա աշխատանքները:

«Սակագնի իջեցման հիմքում դրված են այն բոլոր գործողությունները, որոնք պետք է կատարեն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Նրանք պետք է բանակցեն արտադրող կայանների, նաև բնական մենաշնորհ ունեցող ընկերությունների հետ, որ կարողանան ռեզերվները տեղայնացնել կամ փաստագրել: Եթե հայթայթվեն միջոցներ, մենք կարող ենք փետրվարի 1-ից շուրջ 3-3.5 դրամի սահմաններում իջեցում ունենալ»,-ասաց Մելքումյանը:

Հանձնաժողովի նախագահը նկատեց, որ սակագնի իջեցման համար ռեզերվներ են պետք: Դրանցից են ատոմային էլեկտրակայանը, ջերմային էլեկտրակայանը: Ռեզերվ է նաև այն, որ պետք է իջեցվի ՀԷՑ-ի շահութաբերությունը: Ներկայում ՀԷՑ-ի շահութաբերությունը կազմում է 14 տոկոս, Մելքումյանի կարծիքով՝ այն պետք է իջնի 12 տոկոսի: Մելքումյանը ռեզերվ է համարում նաև կորուստների նվազեցումը: «Էլեկտրաէներգիայի սակագնի մեջ դրված է 11.03 տոկոս կորուստ, բայց փաստացի 9.5 տոկոս կորուստ ունենք: Եվ այդ կորուստները 2020-ին պետք է իջնեն մինչ 7.4 տոկոսի: Մենք առաջարկում ենք 2019-ին կորուստները նվազեցնելով հասցնել 7.5 տոկոսի: Կորուստների ավելի արագ նվազեցումն էլ կարտահայտվի էլեկտրաէներգիայի սակագնի մեջ»,-նշեց նա:

Նրա կարծիքով՝ ծախսերի օպտիմալացում պետք է արվի: Մելքումյանը նշեց, որ այսօր ատոմային էլեկտրակայանում ընթանում են ռեսուրսի երկարացման լայնածավալ վերանորոգման աշխատանքներ: «Հաջողվել է զուգահեռ իրականացնել աշխատանքներ, որ ատոմակայանն ավելի աշխատի, և մոտ 20-25 մեգավատի լրացուցիչ ռեզերվ է բացահայտվել: Եվ կարող ենք արձանագրվել, որ 1-1.5 դրամի էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման ռեզերվ ունենք»,-նշեց Մելքումյանը:

Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիայի սակագինը 5 դրամով իջեցնելու համար անհրաժեշտ է 27 մլրդ դրամ: Այսինքն՝սակագնի իջեցման համար պետք է հայթայթվեն ռեզերվներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում