Associated Press-ը հայտնել է, որ դադարեցնում է համագործակցությունը լուսանկարիչ Նարսիսո Կոնտրերասի հետ: Վերջինս խոստովանել էր, որ վերամշակել է Սիրիայում արված իր լուսանկարներից մեկը: Այս մասին գործակալությունը հայտնել է իր ինտերնետ բլոգում:
Լուսանկարչի խոսքով՝ ինքը համակարգչային ծրագրով ռետուշավորել է սիրիացի զինյալի լուսանկարը, որն արվել էր 2013-ի սեպտեմբերին: Լուսանկարիչը խոստովանել է, որ կադրից հեռացրել է այնտեղ պատահաբար հայտնված տեսախցիկը, որը պատկանել է AP-ի իր գործընկերներից մեկին:
Ինչպես բացատրել է Կոնտրերասը, ինքը մտավախություն է ունեցել, որ տեսախցիկը կշեղի մարդկանց ուշադրությունը:
Մեքսիկացի լուսանկարիչը Associated Press-ի 5 լուսանկարիչներից մեկն է, որը 2013թ. գարնանը արժանացել է Պուլիտցերյան մրցանակի Սիրիայում արված լուսանկարների համար:
Գործակալության օրենսդրությամբ՝ լուսանկարիչը իրավունք չունի փոխել լուսանկարների բովանդակությունը՝ ավելացնելով կամ պակասեցնելով դետալներ:








































