Sunday, 19 07 2026
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային

Սահմանվեցին քաղաքական ուժերին հանրային հեռուստատեսությամբ, ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը

ՀՀ  կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում սահմանվեցին 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանընշեց, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցության դաշինքներին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ կտրամադրվի ժամը 19:30-ին, իսկ հանրային ռադիոյով՝ յուրաքանչյուր օր 2 անգամ,  ժամը 13:30-ից և ժամը 21:15-ից:

«Ամրագրվել է, որ տեխնիկական անհրաժեշտությամբ պայմանավորված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, սակայն ոչ ավելի, քան 30 րոպե»,- ասաց Մուկուչյանը:

ԿԸՀ- նախագահը նշեց, որ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցության նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ տրամադրվելու է 30 րոպե անվճար և մինչև 60 րոպե վճարովի եթերաժամանակ:

Քարոզչության համար նախատեսված է 12 օր ժամանակ` նոյեմբերի 26-ից մինչև  դեկտեմբերի 7-ը ներառյալ:

«Հանրային հեռուստատեսության 30 րոպե անվճար և մինչև  60 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամն առաջարկվում է  տրամադրել հետևյալ տարբերակով. նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի  1-ը ներառյալ օրը երկու րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով: Հաջորդ 6 օրը`  դեկտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ, օրը 3 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով»,- ասաց Մուկուչյանը:

Հանրային ռադիոյի պարագայում տրամադրվելու է 60 րոպե անվճար և մինչև 90 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամանակ:

«Առաջարկվում է եթեր տրամադրել նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ՝ օրական երկու անգամ երկուական րոպե անվճար և  մինչև երեքական րոպե վճարովի հիմունքներով, դեկտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ՝ օրական 2 անգամ երեքական րոպե անվճար և մինչև չորսական րոպե վճարովի հիմունքներով, դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ՝ օրական երկու անգամ երեքական րոպե անվճար և մինչ հինգական րոպե վճարովի հիմունքներով»,- ասաց Մուկուչյանը:

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Խոջոյանը հարց ուղղեց հանձնաժողովին, թե արդյոք նպատակահարմա՞ր է հանրային ռադիոյի եթերաժամը սահմանել երեկոյան 21:15-ին, և առաջարկեց, որ եթերաժամը սահմանվի ավելի շուտ:

«Քաղաքացու որոշումը» կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանի դիտարկմամբ` ավելի նպատակահարմար ժամանակն է 18:30-ը, երբ մարդիկ տուն են գնում և մեքենայում ռադիո են լսում:

«Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը նույնպես միացավ այդ առաջարկին:

Մուկուչյանը նշեց, որ եթերաժամը սահմանելիս հաշվի առնվել նաև հանրային ռադիոյի աշխատակազմի կարծիքը, սակայն նորից նրանց հետ կքննարկի այդ հարցը, որպեսզի 21:15-ից շուտ եթերաժամ սահմանվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում