Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը պայմանագիր է ստորագրել Republic Records հնչյունաձայնագրող լեյբլի հետ՝ Big Machine-ի հետ դադարեցնելով իր 13-րդ համագործակցությունը: Այս մասին հաղորդում է TIME-ը:
Երգչուհու խոսքով՝ լեյբլը փոխելու պատճառ է հանդիսացել Republic Records-ի քաղաքականությունը սթրիմինգային ծառայությունների նկատմամբ: Մասնավորապես՝ այն երաժիշտներին ավելի լավ պայմաններ է առաջարկում՝ Spotify-ում երաժշտության վաճառքից մասնաբաժնի հետ կապված:
Նշվում է, որ Թեյլոր Սվիֆթը հայտնի է երաժշտական ծառայություններին իր դիմադրությամբ:












































