2018 թվականի հոկտեմբերի դրությամբ մենք առնվազն մինչև ԱԺ ընտրությունները կատարել ենք մեր ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորություններն առանց բացառության, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Մենք խոստացել ենք, որ եթե ՀՀ ժողովուրդն արտահայտի իր կամքը, մենք կապահովենք Սերժ Սարգսյանի հեռացումը խաղաղ ճանապարհով, այսօրվա դրությամբ այդ պարտավորությունը լիարժեք կատարված է»,- ասաց նա։










































