Բիշքեկում կայացել է ակցիա, որի ընթացքում սկսվել է ստորագրահավաք՝ ընդդեմ Մաքսային միությանը Ղրղըզստանի անդամակցության՝ հաղորդում է kyrtag.kg կայքը:
Ակցիայի կազմակերպիչների խոսքերով՝ հավաքված ստորագրությունները կփոխանցվեն հանրապետության ղեկավարությանը:
Միջոցառման ներկայացուցիչները նշել են, որ Ղրղըզստանի անդամակցությունը Մաքսային միությանը տնտեսական առումով շահավետ չէ, և առաջին հերթին կտուժեն հասարակ քաղաքացիները և փոքր բիզնեսի ներկայացուցիչները:









































