Ֆրանսիական ՊՍԺ-ն շարունակում է ակտիվորեն հետաքրքրվել Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով:
L’equipe-ի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստ է ֆրանսիացի կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց վճարել 70 մլն եվրո:
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ «Յուվենթուս»-ը պատրաստվում է նոր՝ մինչև 2018թ. պայմանագիր առաջարկել Պոգբային:
Ըստ նոր համաձայնագրի՝ երիտասարդ կիսապաշտպանի տարեկան աշխատավարձը կկազմի 4 մլն եվրո:







































