Լոնդոնի «Չելսի»-ի և Գանայի հավաքականի 31-ամյա կիսապաշտպան Մայքլ Էսյենը, ով տեղ չի զբաղեցնում լոնդոնյան ակումբի հիմնական կազմում, կարող է լքել իր ներկայիս թիմը:
Տեղեկությունների համաձայն` գանացի ֆուտբոլիստը կարող է «Միլան» տեղափոխվել: Նշվում է, որ Էսյենի ծառայություններով է հետաքրքրված նաև «Գալաթասարայ»-ը, սակայն ֆուտբոլիստը ցանկանում է շարունակել կարիերան Ա Սերիայում:
Ընթացիկ մրցաշրջանում Էսյենը մասնակցել է «Չելսի»-ի 9 հանդիպումների:









































