Մադոննայի լուսանկարների ու դիմանկարների հավաքածուն, որն արվել է 80-ականներին, կվաճառվի ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սենտ Պիտերսբերգ քաղաքի աճուրդում՝ հայտնում է Associated Press գործակալությունը:
Լուսանկարների հավաքածուն պատկանել է Մադոննայի վաղեմի ընկերոջը՝ Մարտին Բերգոյնին, որի հետ նա ծանոթացել էր մինչ հայտնի դառնալը:
Բերգոյնը եղել է նաև երգչուհու առաջին համերգային շրջագայության մենեջերը ու նկարել է նրա Burning Up սինգլի շապիկը, որը լույս էր տեսել 1983-ին:
Բերգոյնը մահացել է ՁԻԱՀ-ից՝ 1986թ., 23 տարեկանում: Աճուրդին լուսանկարները ներկայացրել են նրա ծնողները:
Աճուրդը տեղի կունենա փետրվարի 9-ին:











































