Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան աշխատակցուհի, Սաուդյան Արաբիայի հետ քաղաքականության պատասխանատու Քրիստեն Ֆոնտենռոուզը հրաժարական է տվել: Դա տեղի է ունեցել անցած ուրբաթ՝ Ֆոնտենռոուզի Սաուդյան Արաբիայից Վաշինգթոն վերադառնալուց անմիջապես հետո, հաղորդում է The New York Times-ը:
Պարբերականին չի հաջողվել պարզել հրաժարականի պատճառներն ու հիմքերը: Նշվում է, որ Ֆոնտենռոուզը Սաուդյան Արաբիայի նկատմամբ կոշտ դիրքորոշման կողմնակից էր՝ լրագրող Ջամալ Հաշքաջի սպանության հետ կապված: Նա պնդել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկի մեջ ներառել թագաժառանգ արքայազն Սաուդ ալ Կահթանի նախկին խորհրդականին:
Պարբերականի տվյալներով, Ֆոնտենռոուզը ազգային անվտանգության խորհրդում, որտեղ ղեկավարում էր Պարսից ծոցի վարչությունը, իր անմիջական ղեկավարության հետ բարդ խոսակցություն է ունեցել: ԱԱԽ-ում հրաժարվել են մեկնաբանել իրենց աշխատակցի հրաժարականը, իսկ Ֆոնտենռոուզը չի պատասխանել լրագրողների հարցերին:












































