Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Կա բացառիկ հնարավորություն. Ինչու էր Փաշինյանը հանդիպել Հարվարդի շրջանավարտների հետ

Օրերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հարվարդի համալսարանի հայ շրջանավարտների հետ և ընդգծել, որ շահագրգիռ է պետական կառավարման համակարգում վերջիններիս ներգրավմամբ: Հարվարդի շրջանավարտ, արդարադատության նախկին փոխնախարար Արտյոմ Գեղամյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, բարձր գնահատելով վարչապետի հետ հանդիպումը, նշեց, որ իրենցից յուրաքանչյուրը, ըստ էության, իր ոլորտում կայացած է։ «Հարվարդ ակումբում», ըստ նրա, կան լավ տնտեսագետներ, ֆինանսիստներ, գործարարներ, իրավաբաններ, բժիշկներ և այլն։ «Վարչապետի հետ քննարկել ենք մեզ մտահոգող հարցերը՝ երկրի զարգացման հետ կապված։ Մտքեր փոխանակվեցին ատոմակայանի ապագայի, հանրապետությունում ծանր արդյունաբերությունը զարգացնելու, բնապահպանական խնդիրների, պետական կառավարման համակարգի, ֆինանսական սեկտորի բարեփոխման վերաբերյալ և այլն»,-ասաց նա՝ հավելելով, որ մինչև հիմա Նիկոլ Փաշինյանին ճանաչում էր որպես հրապարակային կուսակցական-քաղաքական գործիչ, բայց հանդիպումը ցույց տվեց, որ նա խորը պատկերացում ունի նաև երկրի տնտեսության մեջ պետության դերակագարության և պետական կառավարման ոլորտի համապարփակ բարեփոխումների վերաբերյալ։

Հարվարդ ակումբի շրջանավարտները, ի դեպ, հանդիպումներ ունեցել են նախկին վարչապետների հետ նույնպես և ստացել դրական տպավորություններ: Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման հիմնական եզրահանգումն այն է, որ եթե վերջինիս կողքին լինի ճիշտ թիմ, նա և մեր երկրը մեծ հաջողություններ են ունենալու։ «Նախ՝ ցանկացած բարեփոխման համար ներհատուկ է քաղաքական կամքը, որի առկայությունն ակնհայտ է: Երկրորդ՝ վարչապետ Փաշինյանն անկեղծ է կոռուպցիայի դեմ պայքարի, երկրում արդարության մթնոլորտի վերահաստատման, ինչպես նաև արտաքին հարաբերություններում ինքնիշխան քաղաքականություն վարելու հարցերում: Եվ երրորդ՝ եթե նրան հաջողվի իր շուրջը հավաքել երկրի հարցերով մտահոգ և պրոֆեսիոնալ երիտասարդների, իրականցանելով համապատասխան լիազորությունների պատվիրակում, որպեսզի մարդիկ կաշկանդված չլինեն իրենց գործողություններում, ապա անկասկած մեր երկիրը լավ արդյունքներ կունենա և ձախողված պետության հեռանկարն այլևս մեզ չի սպառնա։ Ընդհանուր առմամբ, հանդիպումն անցավ անմիջական և ջերմ մթնոլորտում։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից արված շեշտադրմանը, որ պետք է գիտելիքները ներդնել այսօրվա կառավարման համակարգում, նա ասաց. «Այդ մասին շատ խոսեց վարչապետը, շատ լավ օրինակներ բերեց, այդ թվում՝ մեր ժողովրդի առօրեական կյանքից։ Մենք նույնպես հաստատեցինք, որ ինտելեկտուալ ռեսուրսների ներգրավումը շատ կարևոր է։ Ինձ դուր եկավ, որ վարչապետը չէր շեղվում հիմնական օրակարգից: Մասնավորապես, նա չէր շեղվում հիմնական հարցադրումից, այն է՝ կարիքների համակողմանի գնահատում, որը ցույց կտա այս կամ այն ռեսուրսի ներգրավման անհրաժեշտությունը, միայն դրանից հետո մտածենք, թե արդյոք դրա անհրաժեշտությունը կա, թե ոչ»,-ասաց Արտյոմ Գեղամյանը՝ հավելելով, որ եթե վարչապետի կապը պահպանվի Հարվարդի ակումբի հետ, արարողակարգայինից վերածվի աշխատանքային բնույթի կապի, Հարվարդ ակումբի անդամները կարող են մեծ ներդրում ունենալ ինտելեկտուալ բացը լրացնելու համար։ Հարցին՝ Դուք որպես արդարադատության նախկին փոխնախարար, պատրա՞ստ եք ձեր փորձը ներդնելու այդ ոլորտում և արդյոք վարչապետից որևէ առաջարկ ստացել եք, Արտյոմ Գեղամյանը նշեց, որ առաջարկ չի ստացել, բայց միշտ պատրաստ է եղել իր փորձն ու գիտելիքները ներդնել նույնիսկ պաշտոն չզբաղեցնելու ժամանակահատվածում։

«Ես դատական համակարգի թերությունների մասին շատ եմ խոսել հատկապես անցումային արդարադատության մեխանիզմի կիրառման անհրաժեշտության համատեքստում։ Ես որոշ մեսիջներ եմ ուղղել կառավարությանը, թե ինչպես դա պետք է անել, ինչպիսին է դրա միջազգային կիրառման պրակտիկան։ Միշտ էլ պատրաստ եմ ներդրում ունենալ մեր երկրի զարգացման ու բարեփոխումների գործում։ Առավել ևս, որ մենք հիմա ունենք պատմական մոմենտում։ Կա բացառիկ հնարավորություն ոտքի կանգնեցնելու մեր երկիրը, իրականացնել պետական կառավարման համակարգի համակողմանի ռեֆորմ, երկիրն ազատել կոռուպցիայից և ամենակարևորը՝ մարդկանց վերադարձնել արժանապատվությունը»-,ասաց նա։

Հարվարդ համալսարանի շրջանավարտ, ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի հետ հանդիպմանը, նշեց, որ Հարվարդի մեկ այլ շրջանավարտ Հարվարդի ակումբը ոչ քաղաքական կազմակերպություն է, որի հիմնական նպատակը լավ կրթության արմատավորումն ու խրախուսումն է Հայաստանում, դրա համար պատահական չէր, որ վարչապետի հետ ներկա էր նաև ԿԳ նախարարը.«Հիմնական թեման, ինչի մասին խոսել ենք, հենց այդ կրթական համակարգերն են»,-ասաց նա՝ հավելելով, որ ընդհանուր միջավայրը շատ դրական էր, տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում