Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը նախկին հարևանների հետ երկարատև դատակա գործընթացի շրջանակում համաձայնագիր է ձեռք բերել, հաղորդում է Fox News-ը::
2015-ին Ջեֆրի և Սյուզան Շվարցը աստղի դեմ դատական հայց են ներկայացրել: Նրանց պնդմամբ՝ իրենց հարևանությամբ ապրող Բիբերի վարքագիծը զույգին բարոյական վնաս է պատճառել:
Հարևանների խոսքով`մի անգամ Բիբերը թքել է Ջեֆրի Շվարցի դեմքին, աղմկոտ երեկույթներ կազմակերպել, թմրանյութեր օգտագործել, խախտել ճանապարհային կանոնները: Այդ ամենի համար Բիբերը զույգին 25 հազար դոլար է վճարել, ինչը, փաստաբանների կարծիքով, բավարար չէ:








































