Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Ադրբեջանը իմիտացիա է ստեղծում․ առկա վտանգները ստիպում են մեզ մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն է։

http://verelq.am/uploads/news/15003_9189.jpg

-Պարոն Աբրահամյան, պարբերաբար տեղեկություններ են ստացվում սահմանագծի տարբեր ուղղություններում փշման գծում ինժեներական աշխատանքների ակտիվացման վերաբերյալ։ Ի՞նչ է իրականում տեղի ունենում, արդյո՞ք Ադրբեջանն ինչ-որ քայլերի է պատրաստվում:

-Կարծում եմ, որ Ադրբեջանը հրադադարի ռեժիմի պահպանման իմիտացիա է ստեղծում և այս ժամանակահատվածն օգտագործում ռազմական նշանակության ենթակառուցվածքների թարմացման, նորերի ստեղծման ուղղությամբ:

Այսինքն՝ մի կողմից ստացվում է, որ հրադադարի ռեժիմի խախտումներն, ընդհանուր առմամբ նվազել են, սակայն մյուս կողմից, ակտիվությունը տեղափոխվում է այլ ուղղությամբ, որը պակաս վտանգավոր չէ:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանից հնչող հայտարարություններն ու մաքսիմալիստական սպասումները ցույց են տալիս, որ իրավիճակն այսպես երկար չի շարունակվելու:

Նախիջևանի մասով անընդհատ իրար հակասող տեղեկատվություն է ստացվում, արդյո՞ք հիմա էլ ադրբեջանական կողմը շարունակում է այդ աշխատանքները:

-Վերջին շրջանում այդ մասին տեղեկատվությունը «նոր շունչ» առավ հատկապես Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցներից մեկում հնչեցված հայտարարությունից, որում վերջինս որպես 2018 թվականի կարևոր քայլերից մեկը ներկայացնում էր վերահսկողությունը Երևան-Գորիս-Ստեփանակերտ մայրուղու մի հատվածի նկատմամբ:

Մյուս կողմից, Ադրբեջանի դիրքային շարժերը Նախիջևանի հատվածում համընկան այդ ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտման ակտիվացմանը: Եթե նմանօրինակ միջադեպեր ավելի շատ նկատելի էին Տավուշի ուղղությամբ, հատկապես գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ սեզոնին, ապա այսօր որոշակի ռիսկեր են ստեղծվել նաև Նախիջևանի հատվածում:

Սակայն կրկնում եմ, որ սրանք միայն Նախիջևանի ուղղությամբ դիրքային տեղաշարժերով չեն պայմանավորված, հասկանալի է, որ Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել Տավուշից բացի ակտիվ պահել նաև Նախիջևանի ուղղություն:

Միաժամանակ պետք է արձանագրել, որ Նախիջևանի ուղղությամբ դրսևորվող ակտիվությունը նաև քարոզչական մեծ նշանակություն ունի Ադրբեջանի համար և պատահական չէ, որ ցանկացած շարժ, աշխատանք, զորավարժություն ադրբեջանական քարոզչամեքենան բավականին օպերատիվ տիռաժավորում է, եղած-չեղած իրադարձությունները հարստացնելով վաղուց հայտնի քարոզչական թեզերով:

Պետք է նաև արձանագրել, որ Նախիջևանի ուղղության Ադրբեջանի ակտիվացումը զարգացման միտումներ է դրևորվում, բազում ռիսկեր են առկա և իրավիճակի ցանկացած փոփոխության պետք է շատ կտրուկ արձագանքել:

-Հայաստանում հեղափոխությունից հետո որոշ շրջանակներ փորձում են հակասություններ գտնել Արցախի եւ հայաստանի իշխանությունների միջեւ։ Ինչպիսի՞ն է հարաբերությունների մակարդակը ներկայումս։

-Ես կասեի, որ կան խմբեր, ովքեր իրենց համար ցանկալին իրականության տեղ են ընդունում: Արցախ-Հայաստան հարաբերությունների նրբությունն ու առանձնահատկությունը մեզ ստիպում է մշտապես բարձր մակարդակի հարաբերություններ պահպանել, այլ ճանապարհ չկա էլ, որովհետև այլ ճանապարհը պետականության անկման մեծ վտանգներ է պարունակում:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ի՞նչ մոտեցումներ ունի Արցախի հետ հարաբերություններում, կա՞ հարաբերությունների զարգացման ակնկալիք։

-Հայաստանի վարչապետն իր սկբունքներն ու մոտեցումները Արցախի զարգացման, հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին ամիսներին հնչեցրել է:

Մեր բոլորի խնդիրն է՝ ամեն կերպ նպաստել Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացմանը, Արցախի տնտեսական զարգացմանը, Արցախում ապրող մարդու համար կենսական անհրաժեշտության պայմանների ստեղծմանը և այս հողում իր պահանջմունքների առավելագույնս իրականացման համար: Այս դեպքում ևս կրկնում եմ՝ այլ ճանապարհ չունենք էլ:

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը նշել է, թե Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի կնքումը խիստ հրատապ է: Ձեր կարծիքով, ի՞նչ նշանակություն ունի այդ փաստաթուղթը երկու երկրների համար։

-Հայաստանն ու Արցախը միևնույն անվտանգային համակարգում են, դրանով իսկ ամեն ինչ ասված է, այդ փաստաթուղթը՝ դրա մանրամասն նկարագրությունն է, տարբեր իրավիճակներում մեր աշխատանքների ներդաշնակեցումն ու իրավական բոլոր հարցերի կարգավորումն ու ապահովումը:

Առկա տարածաշրջանային զարգացումները, հակամարտությունից բխող վտանգները մեզ ստիպում են մոբիլիզացնել մեր բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները, նույնիսկ մեկ սեղանի շուրջ հավաքել մարդկանց, ովքեր անկախ կուսակցական պատկանելությունից, անձնական սիմպատիայից, անցած ճանապարհից տիրապետում են մեր անվտանգության համակարգի բոլոր առանձնահատկություններին, հասկանալ, թե ինչպես կարող ենք առավելագույնս նվազեցնել մեր խոցելիության աստիճանը, նոր հնարավորություններ ստեղծել մեր անվտանգային համակարգի արդիականացման համար: Մի խոսքով, 1-2 քայլ առաջ պատրաստ լինել իրավիճակային բոլոր փոփոխություններին և գործել նախաձեռնողականության դիրքերից:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում