Wednesday, 15 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Փաշինյանն ու Պուտինը խոսել են. Երևանին արժե՞ շտապել

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկվել են ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Անկասկած է, որ խոսքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի մասին է: Առավել ևս, որ նույն օրը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ: Լուկաշենկոն և Նազարբաևը ՀԱՊԿ ադրբեջանական գլխավոր լոբբիստներն են և նրանք են փորձում օգտագործել առիթն ու Հայաստանից վերցնել ԳՔ քվոտան, որը դեռևս մինչև 2020 թվականը պետք է լինի Հայաստանին: Ռուսաստանն այդ կապակցությամբ առայժմ լռում է: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը մտադիր է պահել քվոտան: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում երեկ այդ մասին հայտարարել է նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Օրերս այդ հարցի շուրջ բավականին բուռն և սիրառատ մտքեր էին փոխանակել Լուկաշենկոն ու Ալիևը, որոնք նոյեմբերի 19-ին կհանդիպեն Մինսկում: Իսկ մինչ այդ ամեն մեկը մյուս երկրի դեսպանին էր հրավիրել և սեր խոստովանել՝ առ Բելառուս և առ Ադրբեջան:

Եվ ահա դրանից հետո տեղի է ունենում Պուտինի հեռախոսազրույցները Փաշինյանի, Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ: Ո՞ւմ է Պուտինը համոզել զիջել, դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք ՀԱՊԿ ղեկավարների հավաքին ընդառաջ, որտեղ, ըստ Աստանայի Վեհաժողովում արած հայտարարության, պետք է լուծվի հարցը: Չի բացառվում իհարկե, որ հարցն այնտեղ էլ չլուծվի: Ի վերջո կա նախադեպ: Նույն Յուրի Խաչատուրովի նշանակման հարցը Վեհաժողովից Վեհաժողով անցավ ավելի քան մեկ տարի: Մյուս կողմից, սակայն, այստեղ խնդիրն այլ է: ՀԱՊԿ-ում Հայաստանը հարցը դրել է, այսպես ասած՝ կողով, այսինքն՝ այն իմաստով, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ը լուրջ կազմակերպություն, ռազմա-քաղաքական բլոկ է, թե՞ ոչ: ԳՔ հարցը Հայաստանը դնում է այս համատեքստում, այսինքն՝ ոչ թե Հայաստանի, այսպես ասած, արժանապատվության կամ «թասիբի», այլ ՀԱՊԿ բովանդակության և լրջության:

Ըստ այդմ, մերժել Հայաստանին, նշանակում է վերահաստատել, որ ՀԱՊԿ-ը անլուրջ կառույց է: Մյուս կողմից, եթե ժամանակ ձգվի, ապա կասկած չկա, որ Հայաստանն էլ հետո տորպեդահարելու է Բելառուսի, այսպես ասած, թեկնածուներին, երբ հերթը գա Մինսկին: Պուտինը, խոշոր հաշվով, հասկանում է, որ խնդիրը այստեղ է: Մյուս կողմից, նա երևի թե հասկանում է, որ եթե այժմ զիջում է Մինսկին ու Աստանային, ապա դրանով ոչ միայն մնում է Հայաստանի «պարտքի տակ», այդ բառակապակցության ռազմա-քաղաքական իմաստով, այլ, ըստ էության, Մինսկն ու Աստանան արձանագրում են Մոսկվայի նկատմամբ հերթական հաղթանակը: Ռուսաստանը տարիներ շարունակ ՀԱՊԿ-ը դիտարկել է որպես հետխորհրդային երկրների հետ իր երկկողմ հարաբերության հարթակ, ուշադրություն չդարձնելով այդ բլոկի հավաքականության խնդրի վրա: Մինչդեռ, մյուս հետխորհրդային երկրները, մասնավորապես Բելառուսն ու Ղազախստանը, իրականում դիտարկել են ՀԱՊԿ-ը որպես աքցան, որի մեջ կվերցնեն Մոսկվային և կսկսեն պայմաններ թելադրել։

Հիմա Ռուսաստանը բախվել է մի իրավիճակի, երբ դաշնակցային, հավաքական բաղադրիչի անտեսումը կանգնեցրել է իրեն ճգնաժամի առաջ և եթե թվում էր, որ ՀԱՊԿ-ը հետխորհրդային երկրների հետ երկկողմ հարաբերությունների միջոցով նրանց վերահսկողության կամ նրանց վրա ազդեցության գործիքներից մեկն էր, ապա այժմ ստացվում է, որ իրականում ՀԱՊԿ-ը Ռուսաստանի դեմ երկու կողմից ճնշման գործիք է: Պուտինն այս իրավիճակից չի կարող դուրս գալ առանց Հայաստանի օգնության՝ ՀԱՊԿ միակ պարկեշտ մասնակիցը, որը լիարժեք հավատարիմ է ռազմա-քաղաքական բլոկի տրամաբանությանը: Մյուս կողմից հարց է առաջանում՝ իսկ արդյո՞ք Հայաստանին արժե Պուտինին արագ դուրս բերել այդ վիճակից, թե՞ այդ իրավիճակը երկարաձգումը Երևանին կարող է տալ լայն քաղաքական մանևրի և տարբեր հարցեր շոշափելու հնարավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում