Վենեսուելան փոփոխություններ է սահմանել արտարժույթի փոխանակման ներկայիս համակարգում և որոշ գնորդների համար ներմուծել է «լողացող կուրս»: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով երկրի փոխնախագահ Ռաֆայել Ռամիրեսին:
Դոլարի պաշտոնական կուրսը կմնա 6.3 բոլիվար մակարդակի վրա: Այն կօգտագործվի արդյունաբերության առաջնային ճյուղերի և արտասահմանում գտնվող ուսանողներին, թոշակառուներին, դիվանագիտական աշխատողներին վճարելու համար:
Արտարժույթի հավելյալ համակարգը (Sicad) հաստատում է «լողացող կուրսը»՝ այժմ այն 11.36 բոլիվար է: Այն կկիրառեն զբոսաշրջիկների գումարի փոխանակման, կրեդիտ քարտերով հաշվարկների և ավիատոմսերի գնման ժամանակ: Մեկ տարվա ընթացքում Sicad-ով աճուրդների ժամանակ նախատեսվում է իրացնել շաբաթական 200 մլն դոլար:
Մեկնաբանելով լողացող դրամական փոխարժեքի սահմանումը՝ Ռամիրեսը հրաժարվել է այն անվանել դևալվացիա՝ ասելով, որ դա ուղղակի այլ փոխարժեքային համակարգ է:










































