Կիևի Գրուշևսկի փողոցում անկարգությունների ժամանակ տուժել է 218 իրավապահ՝ հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ-ն: Ավելի վաղ ստացված տեղեկությունների համաձայն՝ 195 տուժած իրավապահներից 84-ը հոսպիտալացվել են: Տուժածների մոտ ախտորոշվել են փակ գանգուղեղային վնասվածքներ, կոտրվածքներ, այրվածքներ, կտրած-ծակած վերքեր և անհայտ նյութերից թունավորումներ: Այս մասին հայտնում է RBK-ն:
Գերատեսչությունը նաև հայտնում է, որ զանգվածային անկարգությունների ընթացքում Կիևի ներքին գործերի մարմիններ է տեղափոխվել ավելի քան 70 մարդ: Նրանցից 36-ը ձերբակալվել են Ուկրաինայի ՔՕ 294-րդ հոդվածով (զանգվածային անկարգություններ) քրեական վարույթի շրջանակում, 34-ը ծանուցվել են իրենց նկատմամբ կասկածանքների մասին:







































