Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում շարունակվում են աշխատանքները: Քվեարկության են դրվում նախորդ օրերին քննարկված օրինագծերը:
Կաթողիկոսի անվտանգության հետ կապված օրինագիծը քվեարկության արդյունքում չընդունվեց, ինչի առնչությամբ ՀՀԿ-ական պատգամավորները հանդես եկան բավականին կոշտ հայտարարություններով:
Այս կապակցությամբ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հայտարարեց. «Հայ Առաքելական եկեղեցու սուրբ արժեքների վրա դիվիդենդներ, աչոկներ հավաքելը համարում են ցածրամակարդակ, հետամնաց երևույթ»:
Նրա խոսքով՝ այսօրվա քվեարկությունները ցույց տվեցին, որ սա քաղաքական սաբոտաժ է, և փրփուրներից կախվեցին. «ՀՀԿ-ն երկրի ճակատագիրը պռավալ տված, ձախողած քաղաքական ուժ է»:
Մանրամասները՝ տեսանյութում:












































