Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Խորվաթիայի հավաքականը դրամատիկ պայքարում 3:2 հաշվով առավելության հասավ Իսպանիայի նկատմամբ:
54-րդ րոպեին Անդրեյ Կրամարիչն առաջ մղեց Խորվաթիային․ իսկ երկու րոպե անց Դանիել Սեբալյոսը խփեց պատասխան գնդակը: 70-րդ րոպեին Խորվաթիան Տին Եդվայի շնորհիվ կրկին առաջ անցավ հաշվի մեջ, սակայն 78-րդ րոպեին Սերխիո Ռամոսը 11 մետրանոց հարվածով գոլի հեղինակ դարձավ:
Մրցավարի ավելացրած ժամանակում Տիմ Եդվայը, խփեց նաև հաղթական գոլը: