Մյունխենի «Բավարիա»-ն պատրաստվում է իր տնային մարզադաշտի` «Ալյանս Արենա»-ի տրիբունաներում ավելացնել ևս 4 հազար նստատեղ, հաղորդում է ESPN-ը: Տեղեկացվում է, որ ակումբի ղեկավարները ցանկանում են մարզադաշտի նստատեղերի քանակը 71137-ից հասցնել 75000-ի:
Գերմանական ակումբի այդ որոշումը պայմանավորված է նրանով, որ Մյունխենը հավակնում է 2020թ. Եվրոպայի առաջնության հանդիպումներ ընդունելուն: Ըստ ՈՒԵՖԱ-ի չափորոշիչների` մարզադաշտը դրա համար պետք է կարողանա ընդունել առնվազն 70 հազար հանդիսականի:
«Բավարիա»-ի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոստացել է նաև տրամադրել լրացուցիչ 2 հազար տեղեր` կանգնած երկրպագուների համար:









































