Ուկրաինայի զինված ուժերը չեն մասնակցի Կիևում եվրաինտեգրման կողմնակիցների զանգվածային ցույցերին՝ հաղորդում է Украинская правда-ն:
«Զինված ուժերը ցուցարարների դեմ հանդես չեն գա: Բոլոր զինծառայողները և տեխնիկան գտնվում են մշտական տեղակայման վայրում»,- նշել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Ավելի վաղ պաշտպանության նախարար Պավել Լեբեդևը հերքել էր քաղաքական ակցիաներին բանակի հավանական մասնակցության մասին լուրերը:








































