Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին Facebook-ի իր էջում վիրավորել է մուսուլմանների կրոնական զգացմունքները: Այս մասին հաղորդում է թուրքական Sabah օրաթերթը: «Մուսուլմանները տոնում են ատելության հաղթարշավը և սպանության դեպքերը: Ահաբեկչությունն ունի մեկ անուն՝ իսլամ»,- ասել է Յաիր Նեթանյահուն:
Ինչպես գրում է իսրայելական Haaretz-ը, վարչապետի որդին օգտագործել է արտահայտություններ, որոնք նվաստացրել են արաբներին և մուսուլմաններին: Յաիրը դեռ 2008 թվից է աչքի ընկել իր հակաարաբական տրամադրություններով՝ կոչ անելով բոյկոտել արաբ գործարարներին:
Աղմուկ բարձրանալուց հետո Facebook-ի գրառումները ջնջվել են, իսկ Նեթանյահու ընտանիքի փաստաբանները հերքել են նման հրապարակումների գոյությունը: