Փողոցային հնարքներով հայտնի YouTube-ի Stuart Edge օգտատերն այս անգամ ակնթարթային կերպարանափոխության հնարք է իրականացրել:
Նա մոտեցել է մի խումբ աղջիկների, նրանց հարցեր ուղղել, իսկ մինչ աղջիկները փորձում են նրա հարցին պատասխանել՝ հայացքները սմարթֆոնին հառած, նա իրականացնում է ակնթարթային կերպարանափոխություն. աննկատ գլխարկն ու պիջակը փոխանցում է հետևում կանգնած ընկերոջը, որի հայտնվելը նախորդ զրուցակցի հագուստով, շատ է զարմացնում աղջիկներին:










































