Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Շահումով խաղերի և խաղատների մասին օրենքում փոփոխությունների հարցը:
«Ես չեմ հավատում և հավատացել, որ ՀՀԿ-ն երբևէ որևէ լավ նախագիծ, բարի նպատակով օրինագիծ կբերի խորհրդարան: Միայն սա բավական է, որ ես վետո դնեմ այս քննարկման վրա իմ մասով»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով՝ չի կարող 20 տարի երկիրը անդունդը գլորած քաղաքական ուժը արդարամիտ նախագիծ ներկայացնել ԱԺ. «Պարոն Ֆարմանյան, դուք Հանրապետականի ներկայացուցիչն եք, ես հովանավորչություն եմ տեսնում այս նախագծի կոնտեքստում»:
Սերգեյ Բագրատյանը նշեց, որ իրենք պարտավոր են զգույշ լինել և թույլ չտալ մեր ժողովրդի գլխին խաղարկեն նոր փորձանքներ:
Մանրամասները՝ տեսանյութում: