Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Շահումով խաղերի և խաղատների մասին օրենքում փոփոխությունների հարցը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, որ ինքը խորհրդարանում է արդեն 12 տարի՝ ավելի, քան 5 տարի, և չի հիշում որևէ դեպք, որ Սամվել Ֆարմանյանի առաջարկը ֆրակցիայում քննարկած լինեն:
Նա պաշտոնապես հայտարարեց. «Չեմ կիսում այն կարծիքը, որ նախորդ իշխանությունները նպաստել են, որպեսզի այս ոլորտը զարգանա»:
Դիմելով Ֆարմանյանին՝ նա ասաց. «Կոռեկտ չէ հղում կատարել նախկին իշխանություններին: Նման քննարկում նախկին իշխանությունների օրոք չի եղել, պաշտոնապես հայտարարում եմ»:
Մանրամասները՝ տեսանյութում: