Կիևի կենտրոնում՝ Գրուշևսկի փողոցում, նոր զանգվածային բախումներ են սկսվել ուժայինների և ընդդիմադիր ակտիվիստների միջև: Ընդդիմադիրներն ավտոբուսներ են շրջում ու այրում, քարեր ու դյուրավառ հեղուկով լի շշեր են նետում իրավապահների ուղղությամբ:
Իրավիճակը րոպե առ րոպե լարվում է:
Քիչ առաջ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն Ուկրաինայում բռնության անհապաղ դադարեցման կոչ է արել՝ բողոքի ակցիաների մասնակիցների մահվան մասին տեղեկություններից հետո:








































