ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանդիպել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի առաջնորդ Ահմեդ Ալ-Ջարբայի հետ՝ նրա հետ քննարկելով առաջիկա խաղաղ բանակցությունները Դամասկոսի հետ:
Հանդիպումը կայացել է երեքշաբթի՝ շվեյցարական Մոնտրյո քաղաքում այսօր մեկնարկելիք Սիրիայի հարցով նախարարական հանդիպման նախօրեին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով համաշխարհային կազմակերպության մամլո ծառայությանը:
Նրանք քննարկել են Ժնևում հունվարի 24-ին սկսվելիք միջսիրիական բանակցությունները ՄԱԿ-ի և ԱՊԼ համատեղ հատուկ ներայացուցիչ Լախդար Բրահիմիի միջնորդությամբ, որոնք ուղղված են Սիրիայում բռնության դադարեցմանն ու քաղաքական կարգավորման համապարփակ որոշման ձեռք բերմանը, որը կնախատեսի ժնևյան կոմյունիկեի լիարժեք կատարում՝ նշվում է մամլո ծառայության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Ազգային կոալիցիան հաստատել էր իր մասնակցությունը համաժողովին այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հետ էր կանչել Իրանին ուղարկված հրավերը:









































