Գերմանիայի հավաքականը կողմնորոշվել է 2014թ. Աշխարհի առաջնության նախապատրաստության շրջանակներում ընկերական հանդիպումների մրցակիցների հարցում:
Գերմանացիները մարտի 5-ին Շտուտգարտում կմրցեն Չիլիի ընտրանու դեմ, իսկ մայիսի 13-ին Համբուրգում կընդունեն Լեհաստանի հավաքականին:
Յոահիմ Լյովի սաները հունիսի 1-ին Մյունխենգլադբախում կփորձարկեն ուժերը Կամերունի դեմ խաղում, իսկ հունիսի 6-ին Մայնցում հարաբերությունները կպարզեն Հայաստանի հավաքականի հետ:
Հիշեցնենք, որ «Մունդիալ-2014»-ի ընտրական խմբում Գերմանիայի ընտրանու մրցակիցները լինելու են Պորտուգալիայի, ԱՄՆ-ի ու Գանայի հավաքականները:









































