Այսօր ինտերնետում հայտնվել են տեսանյութեր, որոնք տարօրինակ երևույթներ են պատկերում Լոնդոնի երնքնում: Սպիտակ սկավառակները, որոնք մերթ հայտնվում էին, մերթ կորչում, շրջում էին երկնքում ոչ շատ մեծ բարձրության վրա: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը:
Youtube-ում այս նյութը տեղադրած օգտատերը գրել է, որ «ի վերջո, մեկ շաբաթ տանջվելուց հետո իրեն հաջողվել է տեսախցիկով ֆիքսել այդ էակներին»: «Խնդրում եմ, ինչ-որ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ի՞նչ են այս լուսավոր օբյեկտները նշանակում»,- գրել է օգտատերը:
The Daily Mail-ը գրում է, թե տեսանյութից կարելի է եզրակացնել, որ մեծ նավը բաց է թողնում ավելի փոքրերին: Քանի որ նրանք հայտնվել են պարզ արևոտ օր, այն էլ՝ BBC-ի մոտ, թերթը եզրակացնում է, թե նրանք ցանկանում էին, որպեսզի իրենց լավ նկարեին և ցուցադրեին հեռուստատեսությամբ: Սակայն BBC-ի տեսախմբին չի հաջողվել նկարահանել դրանք: Այս «միջադեպը» տեղի է ունեցել հունիսի 24-ին:
Միաժամանակ The Daily Mail-ը տեղեկացնում է, որ շրջանում, ուր հայտնվել են ՉԹՕ-ները, կան բազմաթիվ կինոստուդիաներ, որոնք կարող էին մոնտաժել այդ սյուժեն: Սակայն թերթը խուսափում է վերջնական եզրակացություններից և ինչ-որ մեկին մեղադրելուց: Օգտատերը, որը տեղադրել է այս նյութը, հաշվի առնելով հնարավոր կասկածները, կոչ է արել ստեղծել նման տեսանյութ, որը համարժեք կլինի իր տեղադրածին:









































