Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ առավոտյան Թբիլիսիի «Իմեդի» կլինիկայում ծնվել է «գիգանտ-երեխա»։ Նորածինը կշռում է 5.8 կիլոգրամ։
Բժիշկների խոսքերով՝ ծնունդը եղել է բնական ճանապարհով, ինչը նույնպես բացառիկ երևույթ է։ Նորածինն ընտանիքի չորրորդ երեխան է։
Մայրն ու երեխան իրենց լավ են զգում։





































