Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խավյեր Ֆաուսն իր կարծիքն է հայտնել հարձակվող Լիոնել Մեսսիի` ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելու հնարավորության վերաբերյալ:
«Իմ ու Մեսսիի հետ կապված իրավիճակը լուծվել է խաղաղ ճանապարհով: Մեզանից ոչ ոք վատ մտադրություններ չի ունեցել: Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, նա այդ կարգավիճակը պահպանում է արդեն 5 տարի, ինչի մասին խոսում են նրա բազմաթիվ մրցանակները: Նա կշարունակի խաղալ «Բարսելոնա»-ում:
Ես պատրաստ եմ կրկնել ակումբի նախագահի այն խոսքերը, որ Մեսսին արժանի է, որպեսզի լինի աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը»,- ասել է Ֆաուսն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Ֆաուսն ավելի վաղ աննպատակահարմար էր համարել խաղացողների հետ յուրաքանչյուր կես տարին մեկ նոր պայմանագիր ստորագրելը: Ի պատասխան նրան` Մեսսին նշել էր, որ «Ֆաուսը ոչինչ չի հասկանում ֆուտբոլից»:







































