Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ հաղթանակը 100-րդն էր Անգլիայի Պրեմիեր Լիգայում:
Մոուրինյոն այդ արդյունքին հասել է իր 142-րդ խաղում: Ալեքս Ֆերգյուսոնը, ով Պրեմիեր Լիգայում հաղթանակների թվով ռեկորդակիր է (528 հաղթանակ), 100-ի սահմանագիծը հատել է իր 162-րդ խաղում:
Հավելենք, որ այդ ցուցանիշով Մոուրինյոն 15-րդ տեղում է: Եվս 3 հաղթանակ տոնելու դեպքում նա շրջանցի Ջորջ Գրեմին ու Մարկ Հյուզին և կհանգրվանի 13-րդ տեղում:
Առաջին եռյակում են Ալեքս Ֆերգյուսոնը (528 հաղթանակ), Արսեն Վենգերը (383) և Հարի Ռեդնապը (231):










































