Արգենտինայի իշխանությունները փակել են մի քանի լողափեր՝ մարդկանց վրա պիրանիաների հարձակումներից հետո: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հարավային կիսագնդում ամառվա սեզոնին գիշատիչ ձկները ահաբեկում են Պարանա գետի լողորդներին, որը մայրցամաքում երկարությամբ երկրորդ գետն է՝ Ամազոնից հետո:
Մասնագետները ձկների անսովոր ագրեսիվ պահվածքը բացատրում են այդ սեզոնի համար անսովոր՝ 40 աստիճան շոգով: Պիրանիաների խայթոցից տուժել է մոտ 100 մարդ, այդ թվում՝ բազմաթիվ երեխաներ:
Հարձակումներ էին գրանցվել նաև Ռոսարիո քաղաքի լողափերից մեկում, որը գտնվում է Բուենոս Այրեսից 300 կմ հեռավորության վրա: Տուժել է 10 մարդ:
Գետի այն հատվածները, որտեղ տեղի են ունեցել հարձակումները, փակ են:












































