The Mirror -ի փոխանցմամբ՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին վերականգնվել է վնասվածքից:
Նշվում է, որ Ռունին պատրաստ է Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում կայանալիք «Սանդերլենդ»-ի դեմ խաղին:
Պարբերականի տեղեկություններով՝ անգլիացի հարձակվողը երեկ ընդհանուր խմբի կազմում մարզվել է ամբողջական ծրագրով:










































