Սիրիայի կառավարությունը պատասխանատվություն է կրում 11 հազար բանտարկյալների մահվան համար, որոնցից շատերը ենթարկվել են խոշտանգումների երեք տարի շարունակվող զինված հակամարտության ընթացքում: Ինչպես հաղորդում է BBC-ն, նման տվյալներ է պարունակում ռազմական նախկին դատախազների հաշվետվությունը, որոնք փաստաթուղթը կազմել են Կատարի պահանջով:
Երեք փաստաբան ուսումնասիրել են հազարավոր լուսանկարներ, որոնք, ինչպես համարվում է, Սիրիայից դուրս է բերել դասալիք ռազմական լուսանկարիչը:
Աճյունների մեծ մասի վրա եղել են ծեծի, հյուծվածության հետքեր:







































