Նոր տարում Եվրոպային հարվածել է բնության անոմալիաների առաջին ալիքը: Սկանդինավիայի հյուսիսում արկտիկական սառնամանիքներ են՝ հայտնում է «Ռոսիա 24»-ը: Նորվեգիայում ռեկորդային սառնամանիքները Լովունդ ծոցը վերածել են սառույցի: Այժմ թագավորության քաղաքների մեծ մասում ջերմաստիճանը գերազանցում է -40 աստիճանը: Մունիցիպալ հաստատությունների մեծ մասը չի աշխատում, դպրոցներում պարապմունքները չեղյալ են հայտարարվել:
Ֆրանսիայի հարավ-արևելքում ուժգին ջրհեղեղի զոհն է դարձել 2 մարդ, Լազուրե ափում և Վար դեպարտամենտում երկու օրում գրանցվել է ամսական նորման գերազանցող տեղումների քանակ, ինչը հանգեցրել է սողանքների ու ջրհեղեղի:
Տարերային աղետի հարվածից տուժել է նաև Իտալիան: Գենույա քաղաքում ճանապարհների կեսն արգելափակված է: Ապենինյան թերակղզու հյուսիսում և կենտրոնում տեղատարափ անձրևները նույնպես հանգեցրել են դժբախտ պատահարների, զոհվել է 1 մարդ, ևս 1-ը համարվում է անհետ կորած: Տոսկանա և Էմիլիա-Ռոմանիա վարչական շրջաններում հեղեղումների պատճառով տարհանվել է ավելի քան 600 բնակիչ: Հեղեղումներ են նաև հարևան Սլովենիայում:









































