Monday, 08 06 2026
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ո՞րն է ՊԵԿ-ֆիննախ «աստղային պատերազմների» պատճառը

ՊԵԿ-ֆիննախ հրապարակային մեղադրանքները գնալով ուշագրավ են դառնում: Հետաքրքիր է նաև, որ կառավարությունում որոշել են հրապարակել ՊԵԿ-ում ֆիննախի հայտնաբերած խախտումները: Դժվար է հիշել, որ նախկինում ֆիննախը չարաշահումներ հայտնաբերած լիներ ՊԵԿ-ում:

Ի վերջո, ի՞նչ է կատարվել. դեռ անցյալ տարի Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել էր, որ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա բյուլետենների գումարներում ներառվել են նաև գործատուների միջոցների հաշվին վճարման ենթակա գումարները: Արդյունքում՝ 2013թ. հունվար-հունիս ամիսների համար Պետական եկամուտների կոմիտեի կողմից Սոցիալական ապահովության պետական ծառայությանը ներկայացված վճարման պահանջները բերել են պետական բյուջեից լրացուցիչ փոխհատուցման ու վճարման ոչ ենթակա 584.7 մլն դրամ ծախսերի իրականացման: Ավելին` մինչև ֆինանսական վերահսկողության տեսչության ուսումնասիրությունների ավարտը ՊԵԿ-ը ներկայացրել է ևս շուրջ 500 մլն դրամ փոխհատուցման ոչ ենթակա գումարի պահանջ: Այսինքն` ուսումնասիրության արդյունքներով, միայն 2013 թվականի կտրվածքով արձանագրվել է պետական բյուջեից չհիմնավորված շուրջ 1 մլրդ դրամի ծախս առաջացնող պահանջ:

«Այո, ՊԵԿ-ի հետաքննության վարչությունը անհատ ձեռներեցների շրջանակում բացահայտել էր վերը նշված դեպքերի նման փաստեր և իրականացրել էր հետաքննություն, որի արդյունքներով մինչ օրս վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 87 միլիոն դրամի վնաս: Փաստորեն, իրականացրած այս աշխատանքները բավարար չէին, որպեսզի ՊԵԿ-ը չներկայացներ պետական բյուջեի հաշվին չհիմնավորված շուրջ 1 մլրդ դրամի վճարման պահանջ»,- երեկ պարզաբանել է ֆիննախը` հավելելով. «Արդյո՞ք ՊԵԿ-ը ուներ հնարավորություն իր լիազորությունների շրջանակներում արձանագրել տնտեսվարող սուբյեկտների կողմից պետական բյուջեից լրացուցիչ 1 մլրդ դրամի չհիմնավորված գումարներ ստանալու այս փորձը: Հարցի պատասխանն ստանալու համար բավարար է նշել, որ վերը նշված խախտումները Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը բացահայտել էր հենց ՊԵԿ-ում իրականացված ուսումնասիրությունների ընթացքում, բացառապես ՊԵԿ-ում առկա տեղեկատվության հիման վրա՝ անգամ առանց տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ իրականացնելու: Ցանկանում ենք նաև նշել, որ պետական բյուջեի գումարները հիմնավորված և արդյունավետ ծախսելը միայն Ֆինանսների նախարարության գործառույթը չէ, այլև՝ պետական ցանկացած մարմնի:

Արդյունքում հարկադրված ենք ցավով արձանագրել, որ բացահայտված համակարգային խնդրի լուծման փոխարեն ներկայացվում են անտեղի արդարացումներ»:

ՊԵԿ պատասխանը երեկ չուշացավ: «ՊԵԿ-ին քննադատելու փոխարեն, տեղին կլիներ տարիներով չիրականացված, բայց 2013թ. իրականություն դարձած անձնավորված հաշվառման համակարգի կատարելագործման ուղղությամբ աշխատել համատեղ և հետևողականորեն»,- հայտարարեց ՊԵԿ-ը` հավելելով, որ Պետական եկամուտների կոմիտեի կողմից պետբյուջե վերականգնված փաստացի «87մլն դրամ գումարը համեմատելի չէ գործատուների հաշվարկներով ներկայացված թվերի հիման վրա փոխհատուցման ենթակա գումարների, հաշվարկների տեխնիկական անճշտությունների հետ»:

«ՊԵԿ-ին ճշգրիտ հաշվարկներ ներկայացնելու պարտավորությունը կրում են գործատուները: Դեռևս 2013թ. սեպտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարին մանրամասն պարզաբանում է ներկայացվել հիշատակված 584.7 մլն դրամ հաշվարկի անճշտության պատճառների, այդ թվում` 2013թ. ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» նոր օրենքի կիրառման, աշխատողների անձնավորված հաշվառման պահանջներն արտացոլող ծրագիրը ողջ ծավալով գործարկելու, անաշխատունակության գումարների փոխհատուցման մեխանիզմները նոր իրողություններին համապատասխանեցնելու գործընթացի կատարելագործման մասին: Ընդ որում` 2013թ. երրորդ եռամսյակի ընթացքում անաշխատունակության նպաստների փոխհատուցման գումարներն ամբողջությամբ պակասեցվել են վերը նշված 584.7մլն դրամի չափով»:

Ըստ ՊԵԿ-ի` բացահայտված խնդիրը «հետևանք էր «Եկամտային հարկի մասին» նոր օրենքի կիրարկման օբյեկտիվ դժվարությունների»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում