Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին բարձր գնահատական է տվել վրաց-ադրբեջանա-թուրքական միջազգային նախագծերին: Այս մասին գրում է Trend-ը` վկայակոչելով երկուշաբթի օրը Անկարայում Մարգվելաշվիլիի և Թուրքիայի նախագահի մամլո ասուլիսը:
Նախևառաջ, կարևոր նշանակություն ունեն այն միջազգային նախագծերը, որոնք իրականացնում են Վրաստանը և Թուրքիան:
Մարգվելաշվիլիի խոսքերով` Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի համատեղ ծրագրերը դուրս են գալիս տարածաշրջանի սահմաններից և փաստացիորեն դառնում նախագծեր՝ ամբողջ Եվրասիա մայրցամաքի համար:








































