Մեծ Բրիտանիայում Գլասթոնբերիի փառատոնի ժամանակ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի վարչապետի մտերիմներից Էրիթոֆեր Շեյլը, ով գլխավորում էր Արևմտյան Օքսֆորդշիրի պահպանողականների ընկերակցությունը: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Վարչապետ Դևիդ Քեմերոնն ասել է, որ ապշած է լուրը լսելով: Նա նշել է, որ Շեյլն իր մոտ ընկերներից էր և շատ թանկ էր իր համար: Իրավապահների հայտնած նախնական տեղեկություններով, Շեյլն ինքնասպան է եղել փառատոնի տարածքում գտնվող զուգարաններից մեկում:
Փառատոնի կազմակերպիչ Մայքլ Իվիսն իր ցավակցություններն է հայտնել կատարվածի կապակցությամբ՝ կարծիք հայտնելով է, որ դա հավանաբար ինքնասպանություն է:
Ոստիկանությունում նշում են, որ վերջնական եզրակացություններ անելը դեռ վաղ է:







































