Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը չի բացառում, որ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները Բրյուսելում հանդիպմանը կարող են քննարկել Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ երկրում իրավիճակի սրման պատճառով, հաղորդում է RIA Novosti-ն:
«Ես չէի բացառի դա, սակայն այդ հարցն այսօր չէի դնի օրակարգ: Տեսնենք՝ ինչ տեղի կունենա»,- հայտարարել է Բիլդտը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք արտգործնախարարները կարո՞ղ են քննարկել Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը:
Նրա խոսքերով՝ Եվրամիությունը պետք է արձագանքի ճնշումների փաթեթին, որն ընդունվել է Կիևում:
Հիշեցնենք, որ հինգշաբթի Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է օրենք, որը թույլ է տալիս փորձագետների եզրակացությունների հիման վրա սահմանափակել ինտերնետ ռեսուրսների հասանելիությունը օգտատերերի համար:








































