Microsoft կորպորացիայի հետազոտական ստորաբաժանում Microsoft Research-ը մշակել է արհեստական ինտելեկտի համակարգով վերելակ: Այն կարող է կանխատեսել, թե որ հարկ պետք է բարձրացնել մարդուն: Այս մասին Bloomberg հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Microsoft Research-ի ղեկավար Փիթեր Լին:
Լիի խոսքով՝ «կանխատեսումները» վերելակն անում է՝ հիմնվելով օգտատիրոջ վարքի մասին տեղեկությունների վրա, որոնք կուտակում է ցուցիչների ու տեսախցիկների հավաքածուի օգնությամբ: Microsoft Research-ի թողարկած նախատիպը երեք ամսվա ընթացքում տեղեկություններ է հավաքել օգտատերերի մասին, որից հետո ուսուցման ռեժիմից անցել է ակտիվ աշխատանքի ռեժիմի:











































