Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը
20:10
Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը
Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին
19:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով
ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին
19:30
16 երկրից մոտ 1000 փրկարար է ուղարկվել Վենեսուելա. ՄԱԿ
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
19:10
Իրանը չի երաշխավորում այն ​​նավերի անվտանգությունը, որոնք որոշում են ինքնուրույն անցնել Հորմուզի նեղուցով
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
18:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով

2013-ին բռնագանձումների ծավալը գերազանցել է 20 մլրդ դրամի սահմանագիծը. ԴԱՀԿ

Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել և ամփոփվել են ԴԱՀԿ ծառայության 2013 թվականի գործունեության արդյունքները: Ըստ օրակարգի՝ ներկայացվել են հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների և ավարտների վերաբերյալ զեկույցները։

2013 թվականին բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 20 մլրդ դրամի սահմանագիծը: Հարուցվել է 123.232 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 105.570-ի դիմաց. աճը կազմել է 116 տոկոս։

Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու տարում պահանջատերերի օգտին բռնագանձվել և վերականգնվել է 20.079.288.094 դրամ՝ նախորդ տարվա բռնագանձված և վերականգնված 15.461.770.966 դրամ գումարի դիմաց։ Աճը կազմել է 129 տոկոս, այդ թվում՝ պետական բյուջեի օգտին 3.461.297.695 դրամ՝ նախորդ տարվա 2.761.730.761 դրամ գումարի դիմաց. աճը կազմել է 125 տոկոս, իրավաբանական անձանց օգտին՝ 10.061.390.746 դրամ, նախորդ տարվա 6.768.605.831 դրամ գումարի դիմաց, աճը կազմել է 148 տոկոս, ֆիզիկական անձանց օգտին՝ 2.821.158.004 դրամ, նախորդ տարվա 2.039.182.862 դրամ գումարի դիմաց, աճը կազմել է 138 տոկոս: Ոչ գույքային բնույթներով հարուցվել և ընթացք է տրվել 21.644 կատարողական վարույթի, նախորդ տարվա 20.008-ի փոխարեն: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը 2013 թ-ին կազմել է 119.101 կատարողական վարույթ, նախորդի՝ 105.159-ի փոխարեն, աճը կազմել է 113 տոկոս։

Ի թիվս օրակարգում ընդգրկված այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում զեկուցվել են ոչ միայն 2013 թվականին ունեցած ձեռքբերումների, այլև բացթողումների ու թերացումների մասին: Վերջինների լուծման առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Այնուհետև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով, 2013 թվականին կատարված աշխատանքների արդյունքով, ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար ԴԱՀԿ ապահովող ծառայության 57 աշխատակից արժանացել են տարբեր խրախուսումների:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի «ԴԱՀԿ ապահովող ծառայության կենտրոնական մարմնի լավագույն բաժին» և «ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների լավագույն բաժին» փոխանցիկ մրցանակները, որոնք ի դեպ, սահմանվել են նախորդ տարի՝ և ամենամյա բնույթ են կրում, 2013 թվականին կատարված աշխատանքների արդյունքով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը նշված մրցանակները համապատասխանաբար հանձնել է ԴԱՀԿ ծառայության իրավաբանական և Կոտայքի մարզային բաժիններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում