Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաջորդ տարվա բյուջեն նախորդի համեմատ չի փոխվել: Նոյեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը:
«Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի բյուջեն համարյա չի փոխվել: Մի փոփոխություն կա, որ, եթե առաջ մեզ այդ գումարը տրվում էր որպես դրամաշնորհ, հիմա տրվում է որպես ծառայությունների մատուցում: Մեր աշխատանքները կազմակերպելու համար մեզ հատկացվում է 6 մլրդ 300 մլն դրամ»,- ասաց Զաքարյանը:
Ստեփան Զաքարյանը նշեց, որ իրենք իրենց նույն աշխատանքները շարունակելու են: Փորձելու են նաև ավելացնել օրիգինալ նոր հաղորդումների քանակը: