Ճապոնիայում մեծ պահանջարկ են վայելում Սոչիի Օլիմպիական խաղերի պատվին թողարկված ոսկե ու արծաթե մետաղադրամները՝ RIA Novosti-ին հայտնել է Taisei Coins Corp. դրամահատական ընկերության գլխավոր մենեջերը, որը այսօր սկսել է հուշամեդալների տարածումը:
«Դրամների ավելի քան 90%-ը տարածվում է նախնական պատվերներով՝ Ճապոնիայի 50 բանկերի մասնաճյուղերի և 6 հազար բաժինների միջոցով: Մի մասը հնարավոր է գնել խոշոր խանութներում ու կատալոգներով»,- հայտնել է գլխավոր մենեջերը:
Ընկերության մենեջերը չի բացառել, որ դրամները կարող են գնել մինչ պաշտոնական վաճառքի ավարտը՝ փետրվարի 7-ը:
Նրա կարծիքով՝ բարձր պահանջարկը բացատրվում է նրանով, որ ճապոնացի մարզիկները հույս ունեն ոսկե ու արծաթե մեդալներ ստանալ գեղասահքից ու դահուկացատկից, ինչպես նաև նրանով, որ Տոկիոն պատրաստվում է իր մոտ անցկացնել 2020թ. Օլիմպիական խաղերը:










































