Շվեդիայի Յոնյոպինգ քաղաքի տարեց բնակիչը տեղի թերթում իրեն նվիրված մահախոսական է հայտնաբերել: Ինչպես գրում է The Local-ը, հրապարակումը պարբերականում էր հայտնվել սխալմամբ. 81-ամյա բնակիչ Սվեն-Օլաֆ Սվենսոնի քույրը սխալ է հասկացել եղբորը բուժող բժշկին և որոշել, որ նա մահացել է: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Հաղորդվում է, որ կաթոլիկների Սուրբ ծննդի նախօրեին Սվենսոնը հիվանդանոց էր ընկել վատ ինքնազգացողության պատճառով: 90-ամյա քույրը բժշկի հետ զրուցելուց հետո պարզել էր, որ Սվեն-Օլաֆը մահացել է, կապվել նրա ընկերոջ հետ, որպեսզի մահախոսական գրի, այնուհետ ուղարկի Jönköpings-Posten թերթին: Մահախոսականը տպագրվել է Նոր տարվա նախօրեին:
2014-ի սկզբին հիվանդանոց էր գնացել Սվենսոնի ընկերը՝ հուղարկավորությունից առաջ նրա իրերը հավաքելու համար: Նա պալատում Սվենսոնին գտել է անկողնու մեջ նստած:
Տարեց շվեդը նշել է, որ իրավիճակում կարելի է զվարճալի կողմ գտնել՝ մեջբերելով Մարկ Տվենին. «Իմ մավան մասին շշուկները փոքր-ինչ չափազանցված են»:









































