Friday, 17 07 2026
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև

Ինչ կատարվեց «Լույս» դաշինքի հետ. հակառակ կողմում խավարը չէ

Խորհրդարանի արտահերթ ընտրությունից առաջ ըստ էության լուծարվել է «Լույս» դաշինքը, որի մաս էին կազմում «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Սա ինչ-որ իմաստով անսպասելի և ըստ էության անտրամաբանական թվացող քայլ է դաշինքի մաս կազմող ուժերի կատարմամբ, քանի որ գրեթե համընդհանուր գնահատմամբ՝ նրանք առանձին-առանձին անկարող են հաղթահարել 5 տոկոսը, կամ կունենան այդ հարցում առավել մեծ դժվարություն, քան դաշինքով 7 տոկոսի շեմի պարագայում: Պարզ չէ իհարկե, թե հատկապես ում նախաձեռնությամբ և ինչ պատճառով է «Լույսը» դադարեցրել գոյությունը:

Այս հանգամանքը հանրության մի զգալի մաս դիտարկում է այն տեսանկյունից, թե դա կբարձրացնի խորհրդարան մտնելու ՀՀԿ շանսը: Եթե «Լույսի», այսպես ասած, չգոյությունն է բարձրացնելու խորհրդարան մտնելու շանսը, ապա այստեղ արդեն պետք է խոսել այլ շանսի մասին՝ թավշյա հեղափոխության շանսի, որը ըստ երևույթին բավարար չափով չի օգտագործվել և կապիտալիզացվել, եթե հանրությունն առ այսօր կամ առնվազն հոկտեմբերի 2-ից հետո դեռ մտածում է ՀՀԿ մտնել-չմտնելու մասին և առավել ևս այդ համատեքստում դիտարկում «Լույսը»:

Մյուս կողմից՝ կա նաև մի շերտ, որը «Լույս» դաշինքն ընդհանրապես դիտարկում էր նոր իշխանությանն ընդդիմության համատեքստում: Այստեղ ռացիոնալ հիմքերն ավելի շատ էին իհարկե, սակայն մյուս կողմից՝ պետք է արձանագրել, որ խնդիրը բավականին հում տիրույթում էր: Հում այն պատճառով, որ դեռևս ամբողջապես պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնելու նոր իշխանությունը՝ դա պարզ կլինի 2019-ի գարնանը, և պարզ չէր նաև, թե ռազմավարական առումով իրենից ինչ է ներկայացնում «Լույս» դաշինքը: Ըստ այդմ, դաշինքը որպես նոր իշխանության նոր ընդդիմություն դիտարկելը կա՛մ բարի ցանկության, կա՛մ պարզապես կարճաժամկետ դիտարկման շարքից էր: Խորքային առումով Հայաստանը ներկայումս գտնվում է բոլորովին այլ մարտահրավերի առաջ, եթե խոսում ենք հայաստանյան ներքաղաքական դաշտի կամ ստատուս քվոյի տեսանկյունից:

Խորքային առումով Հայաստանը ներկայումս գտնվում է ռազմավարական հեռանկար և խորություն պարունակող քաղաքական նախագծերի անհրաժեշտության, նույնիսկ կենսական անհրաժեշտության առաջ: Եվ որքան էլ այդ տեսանկյունից հանրության ամենատարբեր շրջանակներ ունեն տարբեր մղումներով թելադրված ցանկություններ և համակրություններ, այդուհանդերձ հենց նույն հանրային և պետական շահը պահանջում է ներքաղաքական զարգացումների ռազմավարական խնդիրը դիտարկել ռազմավարական խորքի, քան հեղափոխական մթնոլորտում ձևավորված ցանկությունների վրա:

Այդ տեսանկյունից «Լույս» դաշինքի լուծարումը պետք չէ դիտարկել ինչ-որ կորստի կամ քաղաքական անկման համատեքստում: Անգամ խորհրդարանի արտահերթ ընտրության շեմին: Ի վերջո, այդ ընտրությանը քաղաքական-գաղափարական և առավել ևս գաղափարախոսական բովանդակություն տալու փորձը ինքնախաբեություն է: Պետք է շատ հստակ արձանագրել, թե որն է խնդիրը: Իսկ խնդիրը նոր իշխանության ձևավորումը ավարտին հասցնելն ու ամբողջացնելն է: Այստեղ շատ կոնկրետ քայլ է և նպատակ:

Ընդդիմության ձևավորումը խորհրդարանի ընտրությամբ չէ, որ պետք է տեղի ունենա: Որովհետև ընդդիմության ձևավորումը չունի դե յուրե բաղադրիչ, կամ այդ հարցում եղած դե յուրե ասպետկները խիստ պայմանական են, ինչպես, օրինակ, Սահմանադրությամբ նախատեսված 1/3 չափաքանակը: Ընդդիմության ձևավորումը լինելու է ժամանակի ու տարածության մեջ առավել խորը գործընթաց և էապես կախված է լինելու քաղաքականության ձևավորումից ընդհանրապես:

Իշխանություն ունենալը անհրաժեշտություն է պետական կառավարման էֆեկտիվության առումով, այն պահանջում է դե յուրե անխուսափելի քայլեր, որոնց թվում առաջնայինը խորհրդարանի արտահերթ ընտրությունն է: Քաղաքականության ձևավորումը պահանջելու է ժամանակ և տարածություն, այդ թվում՝ այն ուժի առումով, որը կազմելու է խորհրդարանական նոր մեծամասնությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում