Blur-ի, Gorillaz-ի առաջնորդ և այլ երաժշտական նախագծերի հեղինակ Դեյմոն Ալբարնը իր առաջին ալբոմը կթողարկի ապրիլի 28-ին՝ հայտնում է «Աֆիշա-Վոլնան»:
Ձայնասկավառակն ստացել է Everyday Robots անվանումը: Նույնանուն սինգլը կթողարկվի մարտի 3-ին՝ Fences բիսայդի հետ:
Դեկտեմբերի կեսերին Ալբարնը ներկայացրել էր իր առաջին ձայնասկավառակը՝ այն անվանելով «ֆոլկ-սոուլ» նախագիծ:







































