Ուկրաինական ընդդիմության շուրջ 3000 կողմնակիցներ առավոտից Կիևի կենտրոնական Գրուշևսկու փողոցում են: Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը:
Գրուշևսկու փողոցում՝ կառավարական թաղամասի մոտ, բախումները սկսվել էին կիրակի՝ 8-րդ ժողովրդական վեչեից հետո, որը դեմ է հանդես գալիս ուկրաինական իշխանությունների որդեգրած քաղաքականությանը: Ցուցարարների մի մասը փորձել է ճեղքել ներքին գործերի մարմինների աշխատակիցներից կազմված շղթան, որն արգելափակել էր նախարարների կաբինետի շենքի մուտքը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ բախումներում իրավապահ մարմինների ավելի քան 70 աշխատակից է տուժել: Ոստիկանությունը շուրջ 10 մարդու է ձերբակալել:
Համաձայն գործակալության տեղեկությունների՝ ակտիվ ցուցարարները հատուկջոկատայինների ուղղությամբ քարեր ու «Մոլոտովյան կոկտեյլներ» են նետում:











































